Ներքին 2 տարի առաջ - 16:56 24-06-2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սյունիքի մարզ:

Սիսիանում դեսպանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ուսումնասիրվող Սպանդարյանի ջրանցքի վերականգնման հարցը։

Առաջին փուլում 1400 հա ոռոգելի հողատարածքի կտրվածքով ծրագրից կօգտվի ավելի քան 600 հողօգտագործող։

Դըկոտինյին նաև այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը 2014 թվականին վերականգնել են ֆրանսիացի և հայ կամավորները:

Այնուհետև տեղեկացրել է, որ Գորիսի քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ քննարկել է համագործակցությունները և շրջել քաղաքում, որտեղ իրականացվում են բարեկարգման շխատանքներ։ «Սյունիքում՝ Ֆրանկոֆոնիայի կենտրոն, Վիեննայի քույր քաղաք Գորիսը հյուրընկալեց Երաժշտության ​​տոն 2024-ը»,-գրել է նա։

Ապա զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելություն է ունեցել Վեդիի ամբարտակ և ոռոգելի տարածք: «3200 հա ոռոգված տարածք՝ Հայաստանի ամենաբերրի հարթավայրում 5000 շահառուով։ ԶՖԳ-ի կողմից ավելի քան 80%-ով ֆինանսավորվող նախագիծը ավարտին կհասցվի մի քանի ամսից»,-X-ի իր էջում գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում