Ներքին 2 տարի առաջ - 09:43 24-06-2024

Շիրակի մարզում հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա դшնшկահարված քաղաքացի․ հայտնի է կատարողի ինքնությունը. shamshyan.com

Հունիսի 14-ին դшնակահարության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 21։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հ.Սարգսյան փողոց 67 տան դիմաց վիճաբանության ժամանակ «Բլակ»-ի որդին՝ Անդրանիկը, ով հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Ղ․-ն դшնակահարել է 37-ամյա Վաչագան Ս․-ին։

Հունիսի 14-ին, ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժին են զանգահարել «Գյումրի» բժշկական կենտորնից և հայտնել են, որ «աջ կոնքային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք, հետույքի մեծ մկանի կտրած-ծակած արյունահոսող վերք, ձեռքի մատների կտրված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վաչագան Ս․-ն:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Անդրանիկ Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է