Արտաքին 2 տարի առաջ - 17:16 22-06-2024

Երբ Զելենսկին կայցելի Բաքու

«Ես շատ եմ ցանկանում, որ մեր նախագահն այցելի Բաքու»,-ադրբեջանական «Հաքքին.ազ»-ին տված հարցազրույցում հայտարարելէ Ադրբեջանում Ուկրաինայի՝ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յու. Գուսևտ, որը եղել է Ուկրիաինայի պաշտպանության նախկին փոխնախարարը։

Նա հնարավոր է համարել Զելենսկու այցն ադրբեջան նույնիսկ մինչև COP 29 գագաթաժողովի անցկացումը։

«Չնայած մենք արդեն ստացել ենք պաշտոնական հրավեր Ադրբեջանի ղեկավարությունից՝ մասնակցելու այդ միջոցառմանը։ Հիմա աշխատում ենք, որ Ուկրիանայի նախագահի յացը Բաքու կայանա։ Վստահ եմ, որ մեր պետությունների ղեկավարների միջև ցանկացած շփում ամրապնդում է երկկողմ գործընկերությունը, և նախագահների մակարդակով այցելությունները, իմ կարծիքով, էլ ավելի մեծ հնարավորություններ են բացում համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացման համար, որոնք անհրաժեշտ են մեր երկրներին»,-ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին մամուլում ակտիվորեն տարածվեցին տեղեկություններ, որ մարտի 4-ին նախատեսվում է Զելենսկու այցը Երևան ու Բաքու։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր տարածվող լուրին՝ նշելով. «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»