Ներքին 2 տարի առաջ - 12:18 22-06-2024

Ընթանում է հավաքի մասնակիցների դեմ կիրառված ժամկետանց հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում. «Սրբազան ճակատ»

«Սրբազան ճակատ» թելեգրամյան ալիքը գրում է.

«ՆԳՆ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին երկու օրերին գերատեսչությունում ընթանում է հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների դեմ կիրառված ԺԱՄԿԵՏԱՆՑ հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում։

Թույլ տրված ապօրինության հետքերը «մաքրելու» միտումով ՆԳՆ հատուկ հանձնաժողովը «դուրս է գրել» կիրառված ժամկետանց հատուկ միջոցները։ Որոշ փոփոխություններ են կատարվել նաև ՆԳՆ տարբեր պաշտոնյաների՝ ավելի վաղ արձակված հրամաններում ու հանձնարարականներում։

Չնայած դրան, ըստ մեր աղբյուրների, ՆԳՆ պահեստներում դեռևս շարունակում են պահվել ժամկետանց հատուկ միջոցներ։ Նշենք, որ դրանց կիրառումը քրեորեն պատժելի արարք է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում