Ներքին 2 տարի առաջ - 20:43 20-06-2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հունիսի 20-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին: Հայտնում են Կիպրոսում ՀՀ դեսպանությունից։

Ողջունելով զրուցակցին՝ Տիգրան Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ նախարարի առաջիկա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությանը։Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում Հայաստանի և Կիպրոսի երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։

Ընդգծվել է համատեղ զորավարժությունների, հատուկ ջոկատայինների միջև փորձի փոխանակման, այդ թվում՝ դասընթացների և համատեղ վարժանքների կազմակերպման կարևորությունը: Քննարկվել են ռազմական կրթության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

ՀՀ դեսպանը նախարարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, ՀՀ շուրջ անվտանգային միջավայրը, ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների խնդիրները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը