Ներքին 2 տարի առաջ - 12:51 20-06-2024

ՄԻՊ-ն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ, զրույցներ է ունեցել կին զինծառայողների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 19-ին այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ։

Այցի շրջանակում Պաշտպանը զորամասի հրամանատարության ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել կին զինծառայողների համար նոր կառուցվող շենք-շինություններին, դրանց կենցաղային պայմաններին և իրավունքների ապահովման վիճակին։

Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում նոր ստեղծվող պայմանները։

Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում ու առանձնազրույցներ է ունեցել գումարտակի կին զինծառայողների հետ, ովքեր ներկայացրել են իրենց ծառայողական առօրյան, բարձրացրել են ծառայության պայմանների լավարկման, իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք այլ հարցեր։

Պաշտպանը նշել է, որ կին զինծառայողների իրավունքների երաշխավորման, խտրականության բացառման և բնագավառին առնչվող այլ հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը