Ներքին 2 տարի առաջ - 20:19 18-06-2024

ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին

Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։

ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։

Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 ուղիղ շահառուների, այդ թվում՝ 2,500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները և 2,760 անհատների, ովքեր կստանան աջակցություն կացարանի տրամադրման, ինչպես նաև ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները և պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետևանքով։

ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետների արձագանքման Արտակարգ հիմնադրամին ԵՄ կողմից հատկացվող ընդհանուր ներդրման։

2024 թվականի մայիսի 26-ին Հայաստանի ամբողջ տարածքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղում գրանցված տեղումների քանակը հասել է 100 մմ-ի, որի հետևանքով առաջացել է Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի անսպասելի վարարում՝ վատթարացնելով հեղեղումների հետևանքները Լոռու և Տավուշի մարզերում։

Եվրամիությունը և նրա անդամ երկրները աշխարհում մարդասիրական օգնություն տրամադրող առաջատար դոնորներն են: Օգնության աջակցությունը եվրոպական համերաշխության արտահայտությունն է ամբողջ աշխարհի կարիքի մեջ գտնվող մարդկանց: Այն նպատակ ունի փրկել կյանքեր, կանխել և մեղմել մարդկային տառապանքը և պաշտպանել բնական աղետներից և տեխնածին ճգնաժամերից տուժած բնակչության ամբողջականությունն ու մարդկային արժանապատվությունը:

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) միջոցով Եվրոպական միությունն ամեն տարի օգնում է հակամարտությունների և աղետների միլիոնավոր զոհերի: Ունենալով գլխավոր գրասենյակ Բրյուսելում և դաշտային գրասենյակների գլոբալ ցանց, Եվրոպական միությունը օգնություն է տրամադրում առավել խոցելի մարդկանց՝ հումանիտար կարիքները հոգալու նպատակով։

Եվրոպական միությունը ստորագրել է 8 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցության պատվիրակման համաձայնագիրը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հետ՝ աջակցելու Ֆեդերացիայի աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամին (DREF): Հիմնադրամի միջոցները հիմնականում հատկացվում են՝ արձագանքելու «փոքր մասշտաբի» աղետներին, որոնք չեն առաջացնում պաշտոնական միջազգային բողոքարկում:

Աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամը ստեղծվել է 1979 թվականին և աջակցվում է դոնորների ներդրումներով: Ամեն անգամ, երբ Ազգային Կարմիր Խաչը կամ Կարմիր մահիկի ընկերությունը կարիք ունեն անհապաղ ֆինանսական աջակցության՝ աղետին արձագանքելու համար, այն կարող է միջոցներ խնդրել DREF Հիմնադրամից։ Փոքր մասշտաբի աղետների դեպքում ԿԽՄԿ-ն դրամաշնորհներ է հատկացնում Հիմնադրամից, որոնք այնուհետև կարող են համալրվել դոնորների կողմից: ԿԽՄԿ-ի և ECHO-ի միջև պատվիրակման համաձայնագիրը վերջինիս հնարավորություն է տալիս մինչև 8 միլիոն եվրո ընդհանուր գումարով համալրել DREF հիմնադրամի համաձայնեցված գործողությունների համար (որը համապատասխանում է իր մարդասիրական մանդատի շրջանակներում)։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը