Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:40 14-06-2024

Բռնադատվածների հիշատակը հարգեցին Պահպանողական կուսակցությունը, ԱԻՄ-ը և քաղաքացիներ․ իշխանությունից մարդ չկար

Հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օրն է։ Ստալինյան բռնաճնշումների զոհ է դարձել հարյուր հազարավոր հայեր։ Նրանք աքսորվել են Սիբիր, ենթարկվել տանջանքների, շատերը գնդակահարվել։

Այսօր Երևանում ՝ Բռնադատվածների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին Պահպանողական կուսակցությունը, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը, քաղաքացիներ։

Oragir.News-ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանը նկատեց՝ իշխանությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն այս հարցը լուծելու, առաջին հերթին՝ խորհրդային բռնազավթումը թոթափելու իմաստով։

«Սա այդ ամենի մի մասնիկն է ընդամենը. ամենադաժան, ամենասոսկալի մասնիկը, կարծում եմ, որովհետև խեղվել են ընտանիքներ, կյանքեր։ Մարդուն դատապարտել և աքսորել են միայն նրա համար, որ նա ծնվել է բռնադատվածի կամ այն ժամանակվա օրենքներն ու հասկացությունները խախտած մարդու ընտանիքում։ Կարծում եմ՝ ցեղասպանությանը հավասարեցնելու նյութ կա այստեղ»,-ասաց նա։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես իշխանության ներկայացուցիչները չայցելեցին Բռնադատվածների հուշահամալիր։

«Կա Բռնադատվածների մասին օրենք, որը պետք է իշխանություններին պարտավորեցներ, բայց նրանց համար պատմական արժեքները որևէ նշանակություն չունեն։ Նրանց համար հայ ժողովրդի պատմությունը սկսել է իրենցով»,- Բռնադատվածների հուշահամալիրում, Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանության այս քայլն անփութություն է։

«Տխուր եմ մեր իշխանությունների համար, այսինքն տխուր եմ, որ հասկանում եմ՝ դրանք մեր իշխանություններն են»,- նշեց ԱԻՄ առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում