Մամուլ 2 տարի առաջ - 08:10 13-06-2024

Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ քաղաքական դաշտը կենտրոնացել է «Սրբազան շարժման» վրա, այլ ոլորտներում աղետալի վիճակ է։ ԱԺ-ում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պարզվեց, որ պետությունը բուժհաստատություններին պետպատվերի դիմաց մոտ 3 մլրդ դրամ պարտք ունի։ Նաեւ սա է եղել պատճառը, որ ժամանակին մի շարք բուժհաստատություններ չեն կարողացել վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը, որովհետեւ պարզապես չեն ֆինանսավորվել. իսկ չեն ֆինանսավորվել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը, հանուն սեփական PR-ի, որոշել են պետպատվերի ծրագրում փոփոխություններ կատարել՝ առանց հնարավորություններն ու ռիսկերը հաշվի առնելու։

Նախկին նախարար Արսեն Թորոսյանը, օրինակ, ԱԺ-ում հարցրեց ֆինանսների նախարարին, թե «բժշկական հաստատությունները չեն վճարել աշխատավարձերը ժամանակին, որովհետեւ չեն ֆինանսավորվել։ Անցյալ տարի էլ է որոշ տեղերում նման իրավիճակ եղել, մի երկու-երեք ամիս ուշացում է եղել, հետո տնօրենները տեսչական մարմինների կողմից տուգանվել են շատ մեծ թվերով. տնօրեններն անձամբ տուգանվել են աշխատավարձ չտալու համար, թեեւ չէին կարող տալ, որովհետեւ չէին ֆինանսավորվել», – ասել է նա։ Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե իրենք ռիսկերի մասին տեղեկացրել են, բայց պարզվում է՝ նախարարության նախազգուշացումներին որեւէ մեկը «բանի տեղ չի դրել». «Թույլատրելի շեղումներ են, բայց մենք պետք է նայենք մեր հնարավորությունների տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է այս համակարգը գործի, որ հավելյալ անսպասելի ֆինանսական պարտականություններ չառաջանան մեզ համար»:

Անահիտ Ավանեսյան նախարարի ձախողումների մասին բազմիցս ենք խոսել, փաստեր ներկայացրել. սա նրա հերթական ձախողումն է, երբ անգամ ֆինանսների նախարարության գործընկերների նախազգուշացումները հաշվի չեն առել, ու արդյունքում ահռելի պարտք է կուտակվել:

Բուժհաստատությունները ֆինանսավորում չեն ստացել, ինչի արդյունքում չեն կարողացել վճարել աշխատավարձեր։ Անահիտ Ավանեսյանն էլ, ստացվում է, ոլորտից գլուխ չի հանում եւ մտնում է մի ծրագրի տակ, որը ռիսկային է։ Կամ էլ, միգուցե, ոլորտից գլուխ հանում է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի PR-ի համար պետք են պոպուլիստական ծրագրեր, այդքան կամք կամ ցանկություն չունի՝ հակադրվելու եւ խնդիրների մասին խոսելու։ Ամեն դեպքում նախարարի պաշտոնում Ավանեսյանի «երկարակեցության» գաղտնիքը Փաշինյանին ոչ մի դեպքում չառարկելն ու նրան անվերապահորեն ծառայելը, ակտիվ կուսակցական լինելն է՝ շատերի կարծիքով։

Իսկ արդյունքում՝ տուժում է պետությունը, տուժում է առողջապահական ոլորտը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են աննախադեպ երեւալ, ձեւացնել, թե մարդկանց ծառայում են, բայց իրականում՝ խնդիրներ ստեղծում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur