Ներքին 2 տարի առաջ - 19:41 12-06-2024

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում կրկին լարվեց․ ոստիկանները հետ են մղում ցուցարարներին

Բաղրամյան պողոտայում իրավիճակը կրկին լարվել է։ Ոստիկանները փորձում են հետ մղել ցուցարարներին։

Բագրատ Սրբազանը և մյուս կազմակերպիչները հորդորում են քաղաքացիներին զերծ մնալ սադրանքներին տրվելուց։ Ոստիկանները, սակայն, ուժ են կիրառում։ Այնինչ ցուցարարները փորձում են մուտք գործել ԱԺ բակ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և կառավարության ողջ կազմը մնացել է ԱԺ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։