Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 15:50 12-06-2024

Երկիրը էս վիճակում է, ընդդիմադիրները պիտի դնեն մանդատները. հարցում

Ժողովրդական պայքարի մասնակիցները ընդդդիմադիր պատգամավորներից արմատական քայլեր են ակնկալում, այդ թվում առաջարկում են վայր դնել մանդատները և արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք ստեղծել։ Այդ մասին ակնարկում են նաև իշխանական գործիչները։ Սակայն ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակադարձում է, ասելով՝ «Թող ՔՊ-ն դնի մանդատները, մենք էլ կդնենք, բայց կա պայման՝ Փաշինյանը չի դառնալու վարչապետի ժ/պ»։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Պե՞տք է արդյոք ընդդիմությունը վայր դնի մանդատները»։

Քաղաքացիների մի մասը դրական պատասխան տվեց։ «Երկիրը էս վիճակում է։ Պետք է դնեն մանդատները»,- ասաց մի քաղաքացի։ Մի քանի քաղաքացի դրական պատասխանելուց զատ նաև դժգոհություն հայտնեց ընդդիմության քայլերից։ «Անպայման, արդեն իմաստ չունեն նրանց հիմար շարժումները»,- ասաց անցորդներից մեկը։ «Ընդդիմությունը վաղուց պիտի դներ։ Նրանք հայրենասեր չեն, աթոռին ձգտող մարդիկ են։ Նորմալ մարդիկ են նստած իշխանությանը և ամեն ինչ լավ կլինի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ Հարցվածների մի մասը բացասական պատասխանեց հարցին։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն, անդրադառնալով մանդատները դնելու խնդրին, ասել էր՝ «Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, որովհետև ընդդիմության՝ մանդատները վայր դնելու հետևանքով ոչ մի սահմանադրական կամ օրենսդրական ճգնաժամ չի առաջանում, գուցե՝ ԱԺ-ում մի փոքր ավելի լուռ կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը