Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:55 12-06-2024

Էս բիլակով տղեքը հայրենիքի պաշտպանության գործում կա՞ն, թե միայն ջարդելու են քաղաքացիներին

«Պաշտպանության մասին օրենքի համաձայն՝ ներքին զորքերը պարտավոր են ներգրավվել պաշտպանությանը և գտնվել զինված ուժերի հրամանատարության օպերատիվ վերահսկողության ներքո։ Այս նորմը ոստիկանության գվարդիայի մասին օրենքում ուղղակի չկա։ Հարց է առաջանում, այս բիլակով տղեքը, այս ամուր, պատրաստված տղեքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե միայն ներգրավվելու են ներսում և ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»,- այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով ներկայացված Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագծին, Մինասյանը նշեց, որ քննարկման ժամանակ մի քանի առանցքային թեմաների է անդրադարձել, բայց պատասխանները վկայեցին՝ այդ հարցերն անորոշ են կամ հստակեցված չեն։

«Առաջինը վերաբերում է ներկայումս ոստիկանության կողմից հավաքների խաղաղ բնույթը չհիմնավորված, ոչ իրավաչափորեն միջամտելու դեպքերին, այն դեպքում, երբ Հավաքների մասին ազատության օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասությունը հստակ է ամրագրում, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմանում պարտավոր է աջակցել հավաքին։

Ի դեպ, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ այստեղ է, ինքը 2018 թվականին այս նորմը շատ էր թափահարում և պահանջում էր ոստիկանությունից, որպեսզի այս նորմը պահեն, այն ներկայումս մասսայական ոտնահարվում է, և չկա որևէ գործուն մեխանիզմ այս նորմը պարտադրելու ոստիկանությանը»։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի