Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 11-06-2024

Էս էլ թազա թույնելու ձև է. Երևանում ծորակից կապույտ ջուր է հոսում. ահազանգ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 19 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ խմելու ջուրը թունավոր է։

«Հայտարարել էին, որ ջրանջատումներ են լինելու, մայրիկս ուզում էր ջուր վերցներ, որ ջուր ունենայինք, որովհետև մինչև ժամը 21։00-ն չէր լինելու, ջուրը վերցնում է՝ կապույտ ջուր։ Ուզում եմ ֆիքսենք, որ ոչ թե անջատելուց հետո է եղել, որ ասեն, թե վերականգման աշխատանքներ է պայմանավորված, այլ նախքան անջատումը։ Ես վիդեոներ ունեմ, որ ծորակից կապույտ ջուր է գալիս։

Եղել է դեպք, երբ ծորակից կեղատջուր է եկել։ Զանգել ենք «Վեոլիա Ջուր», միշտ զբաղված են։ Այնքան են ցրում, որ կոյուղին լցվում է ամբողջ առաջին հարկը։

Նախորդ տարի զանգել էի, ասացի՝ վիդեոներ ունեմ, որտեղ երեևում է, թե ինչպես են մարդիկ բարձրանում բարձրահարկ շենքի տանիք, անցնում մյուս շենքի տանիք, որ կարողանան դուրս գալ, քանի որ մեր առաջին հարկն ամբողջությամբ կոյուղաջրեր են լցված, եթե դեպք պատահեց, դուք պատասխանատվության կենթարկվեք։ Անմիջապես հաջորդ օրն առավոտյան մեքենաներով եկան ու կոյուղին քաշեցին»,- ասաց քաղաքացին։

Անդրադառնալով ծորակից հոսող կապույտ ջրին, բնակիչն ասաց, որ վերջին շրջանում հաճախ են սրտխառնոց և թուլություն ունենում։ Հավանաբար՝ հենց կեղտոտ ջուրն է պատճառը։

«Ես էլ ասում եմ՝ խի՞ ենք վատանում, խի՞ ենք սրտխառնոց ունենում, խի՞ են մարդիկ ջերմում։ Բացի այն, որ գույնը կապույտ է, նաև մի քիչ որ բանկայի մեջ մնում է, տիղմանման նստվածք է գոյանում։ Բա որ իմ 4 տարեկան բալիկը դա խմի, ի՞նչ է լինելու, ո՞վ է պատասխան տալու։ Այն գինը, որի դիմաց մենք վճարում ենք, բացարձակ չի համապատասխանում որակին»,- նշեց քաղաքացին, որը նաև տեսանյութ է տրամադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը