Ներքին 2 տարի առաջ - 13:50 10-06-2024

Սակագինը «Ռոլս Ռոյս»-ի է, բայց «Օփել» է գալիս. երևանցիները դժգոհում են օնլայն տաքսիների գներից

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ վերջին շրջանում օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկրությունները սակագները բարձրացրել են։

Քաղաքացիների խոսքով, եթե նախկինում միայն առավոտյան և երեկոյան ժամերին էր նկատվում գների բարձրացում, ապա վերջերս օրվա ցանկացած ժամի սակագինը բարձր է։

«Արդեն հոգնել ենք, օրվա ցանկացած ժամի սակագինը բարձր է, միջինը՝ 1000 դրամ։ Կառավարությունն ի՞նչ է մտածում, ինչո՞ւ վերահսկողություն չեն սահմանում, օրենքներ չեն մշակում, որ տաքսիների գները միշտ կայուն լինեն։ Ես երբեք 300 դրամ չեմ վճարել և իջել, միշտ էլ 200-300 դրամ թեյավճար եմ թողել, բայց դա իմ ցանկությամբ եմ արել, ոչ թե հարկադրված։ Թող մինիմալը 600 դրամ լինի ու միշտ այդքան մնա։Կամ իրենք րենց ավտոմեքենաների վիճակը, մաքրությունը և այլն տեսե՞լ են, որ նման գներ են սահմանել, խոսքը հատկապես «Յանդեքս» տաքսի ծառայության մասին է։ Պատվիրում ես, կեղտոտ մեքենա է գալիս, բայց սակագինը 1000-1200 դրամ է։ Այդ սակագնով Դուբայում գերթանկարժեք ավտոմքենա կարող ես պատվիրել։ Սակագինը «Ռոլս Ռոյս»-ի է, բայց «Օփել» է գալիս»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն էլ բողոքեց, որ թեև սակագինը բավականին բարձր արժեքով տաքսի են պատվիրում, վերջնակետն էլ նշում, բայց «GG» տաքսի ծառայությունը վերջում նշված արժեքը փոխում է, ավելի է բարձրացնում․

«Մի խոսքով՝ խաբեություն է տիրում օնլայն տաքսի ծառայության ոլորտում»։

Oragir.News-ը նույնպես ուսումնասիրեց էլեկտրոնային տաքսիների գները Երևանում։ Պարզեցինք, որ Երևանի ծայրամասերում մինիմալ արժեքը «Yandex go» էլետրոնային տաքսիով կազմում է 700-900 դրամ, նախկին 300 դրամի փոխարեն ։ Իսկ «GG» տաքսիով 800-1000 դրամ, նախկին 500-600 դրամի փոխարեն։








Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը