Սպորտ 2 տարի առաջ - 22:59 08-06-2024

Գերմանիան խստացնում է սահմանային հսկողությունը Եվրո-2024-ից առաջ

2024 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունից առաջ, որը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը, Գերմանիայի ՆԳՆ-ն հայտարարել է երկրի սահմաններին լրացուցիչ ստուգումների հնարավորության մասին։ Ինչպես ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին, բացատրեց Գերմանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Նենսի Ֆեյզերը, այս խստացումները ժամանակավոր են։ Գրում է DW-ն։

Նշվում է, որ հունիսի 7-ից հսկողություններ են իրականացվում, այդ թվում՝ օդային կամ ջրային ճանապարհով Գերմանիայի սահմանները հատելիս։ Ճանապարհորդների փաստաթղթերը կստուգվեն նաև Գերմանիայի՝ Դանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի սահմաններին, որոնք Շենգենյան գոտում են։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կկայանա Գերմանիայի տասը քաղաքների մարզադաշտերում։ Ինչպես բացատրեց Նենսի Ֆեսերը, ոստիկանությունը կկենտրոնանա սպառնալիքների լայն շրջանակի վրա՝ իսլամիստական ​​ահաբեկչությունից մինչև ֆուտբոլասերների կողմից բռնություն և կիբեր հարձակումներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում