Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 13:01 07-06-2024

«Ինձ հասած խոսակցություններով․․․»․ լարված իրավիճակ Սարգիս Ադամյանի շուրջ

Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպման նախօրեին կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ուշագրավ պահերից մեկն էր Սարգիս Ադամյանի մասին մեկնաբանությունը․ «Քյոլնի» հարձակվողը բացակայում է հավաքականի հայտացուցակից։

Խոսելով Ադամյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ մարզիչն ասել է․ «Սարգիս Ադամյանին դեռ անցած հունիսին հրավիրել էի, նա մերժել էր՝ պատճառաբանելով, որ պետք է ներկա լինի կնոջ ծննդաբերությանը։ Ըմբռնումով մոտեցանք հարցին։ Հետո, երբ միացավ Ադամյանը, Ռանոսը շատ լավ մարզավիճակում էր, նրան տվեցի նախապատվությունը։

Ինձ հասած խոսակցություններով՝ Սարգիս Ադամյանը նեղացել է։ Ինձ համար մի փոքր անընդունելի է որ ֆուտբոլիստը կարող է այդպես վարվել։ Ես նկատել եմ, որ երբ ֆուտբոլիստը ծնված է լինում Հայաստանից դուրս, նրա մոտ այդ հայրենասիրական մղումները նույնը չեն լինում այստեղ ծնված ֆուտբոլիստների համեմատ։ Իհարկե, վարպետությամբ նրանք հաճախ նույնիսկ գերազանցում են այստեղ ծնվածներին, բայց այդ հայրենասիրական մղումները, այդ նվիրվածությունը նրանց մոտ բացակայում է։ Այնպես որ ծանր հարց է և հույս կա, որ դա կփոխվի շուտով»,- ասել է Պետրակովը։

Պարզապես տարօրինակ է, որ գլխավոր մարզիչն անդրադառնում է խոսակցություններին՝ փոխարենը հստակ տիրապետելով առկա իրավիճակին։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան