Ներքին 2 տարի առաջ - 00:42 07-06-2024

Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը շարունակում է մոլեգնել

Երևան-Սևան մայրուղու գազալցակայանի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը շարունակում է մոլեգնել։

Տեղում աշխատում է հրշեջ-փրկարարական 12 մարտական հաշվարկ։ Նրանց հաջողվել է հրդեհը տեղայնացնել, սակայն այն դեռևս մոլեգնում է։

Ըստ շրջանառվող լուրերի՝ պայթած գազալցակայանը սնուցվում էր մայր գազատարից։

Քիչ առաջ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ նախնական տվյալներով՝ տուժել է 5 քաղաքացի։