Ներքին 2 տարի առաջ - 22:54 06-06-2024

Ջրհեղեղից լրջորեն վնասվել է նաև Սանահինի 12-րդ դարի կամուրջը

Դեբեդ և Աղստև գետերի վերջին վարարման արդյունքում տեղի ունեցած ջրհեղեղը հիմնովին կամ մասնակի ավերել է շուրջ 17 կամուրջներ։ Դրանցից շատերը, ճիշտ է, հետիոտնային փայտե կամուրջներ էին, սակայն լրջորեն վնասվել էին նաև այնպիսի կարևոր կամուրջներ, որոնք փլուզման հետևանքով բազմաթիվ համայնքներ կտրվեցին աշխարհից։

Քարկոփ, Ախթալա համայքներ, Սանահին կայարան տանող կամուրջների փլուզումը կտրեց այդ համայքների կապը։

Ջրհեղեղի առաջին իսկ օրը բոլորի հպարտության առարկան դարձած Սանահինի քարե կամուրջը, սակայն, ևս լրջորեն վնասվել է։ Դեբեդ գետի ջրերի նվազելուն զուգընթաց պարզ դարձավ, որ թեև գետին չի հաջողվել քանդել այն, քանի որ կամուրջը կառուցված է ափամերձ ժայռերի վրա և միաթռիչք է, սակայն խարխլվել է կամուրջի հիմքը։

Վանենի թագուհու կամուրջը, որ 12 դարի պատմություն ունի, կարիք ունի շուտափույթ վերականգնման, հակառակ դեպքում գիժ Դեբեդի նմանօրինակ մի վարարում ևս, և ալավերդցիների հպարտության առարկան կարող է անդարձ կորսվել։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում