Ներքին 2 տարի առաջ - 14:05 06-06-2024

Ինձ թվում է, որ նա ակնհայտ մտային աղճատման մեջ է․ քահանան՝ Արսեն Թորոսյանի մասին

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն ու նշել.

«Վերջին օրերին անընդհատ ինձ ծանոթ շրջանակներից հարցնում են, թե ի՛նչ եմ մտածում Առողջապահության նախկին նախարար, այսօր պատգամավոր Արսեն Թորոսյանի հակաեկեղեցական հայտարարությունների վերաբերյալ։

Անկեղծ ասած չէի ուզում անդրադառնալ, բայց երբ երեկ տեսա, որ նորից «հանճարեղ մտքեր» է սփռել, այս անգամ թիրախավորելով Շողակաթ Հեռուստաընկերությանը, մեղքս ինչ թաքցնեմ, կրկին հիշեցի «Մենք ենք մեր սարերը» հայտնի և սիրված ֆիլմից Պավլեի խոսքերը. «Եկել կնգա նման ճանկռթում է, բան է ուզում ասել, թող գա մարդավարի ասի։ Բա դա տղամարդու գո՞րծ է։ Տո հլը դրա վզին նայեք, բա դրա վրա տղամարդու շնորհք կա»։

Ինձ թվում է, որ նա ակնհայտ մտային աղճատման մեջ է, ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսաձելի լեզվի միջև։ Մարդ, որի անունը, դժբախտաբար, հասանելի է դարձել չարաբաստիկ 2018-ից հետո, հավակնում է դասեր տալ 1700-ից ավելի երկար ու ձիգ տարիների փորձ ունեցող կառույցին։ Կարծեմ նրան մեկ անգամ արդեն ասվել է՝ ուղեղի մատուցած ծառայություններն անվճար են, կարող է օգտվել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը