Ներքին 2 տարի առաջ - 17:40 05-06-2024

Մամաները երեխաներին գրկած գոռում են. Ինֆեկցիոն կենտրոնից պարզաբանում են

Ժամեր առաջ ֆեյսբուքյան օգտատատերից մեկը գրառում էր կատարել, որտեղ իր բողոքն էր հայտնում կապված Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ։

Օգտատերը գրառման մեջ նշել էր, որ 3 օր գտնվելով Ինֆեկցիոն կենտրոնում, իրեն որևէ բժիշկ կամ բուժքույր չի հանդիպել։ Նա նաև գրել է, թե մամաները երեխաներին գրկած գոռում են, սակայն արձագանք չկա բուժաշխատողների կողմից։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղից մեզ պատասխանեցին, որ կենտրոնի բոլոր բուժառուները ստանում են պատշաճ բուժօգնություն՝ հաշվի առնելով այդ պահի առաջնահերթությունները․

«Քաղաքացու նշած ժամանակահատվածում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալ բաժանմունքում եղել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ, որին անհրաժեշտ է եղել անհետաձգելի բուժօգնություն։ Հետևաբար՝ թիմը զբաղված է եղել նրան բուժօգնություն տրամադրելով: Կենտրոնի բոլոր պացիենտները ստանում են պատշաճ բուժօգնություն՝ հաշվի առնելով այդ պահի առաջնահերթությունները»,- հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը