Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:37 05-06-2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանում համապետական ընտրությունների հաջող անցկացման առթիվ։ Այս մասին Արարատ Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։


«Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանում իմ բոլոր ընկերներին ամենամեծ ժողովրդավարական ընտրությունների հաջող ավարտի և ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին հավատարմությունը վերահաստատելու առթիվ։ Սա այն է, ինչ մենք կիսում ենք, ինչպես նաև՝ մեր քաղաքացիների համար ավելի խաղաղ ու անվտանգ միջավայրի տեսլականը։ Ակնկալում ենք ընդլայնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը»,- գրել է Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին