Ներքին Միտք 2 տարի առաջ - 12:04 05-06-2024

Միայն տխմարը կարող է մտածել, որ Մոսկվան շարժում է հրահրում, որ փոխի Նիկոլին

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միայն տխմարը և քաղաքականությունից բոբիկը կարող է մտածել, որ Մոսկվան շարժում է հրահրում, որ փոխի Նիկոլին։ Ինչի՞ համար։ Նիկոլի ո՞ր քայլը չի բխել Մոսկվայի շահերից։ Նիկոլը ԼԱՎԱԳՈՒՅՆ կերպարն է Մոսկվայի համար։ Նա հլու կատարել և կատարում է Մոսկվայի ԲՈԼՈՐ հանձնարարականները։ Չի արել որևէ քայլ, որը Մոսկվայի դեմ լինի։

Միևնույն ժամանակ Նիկոլի վարքը Մոսկվային թույլ է տալիս արդարացնել իր դավաճանական վարքը Հայաստանի նկատմամբ և հարաբերությունների վատթարացման մեղքը դնել Միկոլ վզին, այսինքն մեղավորությունը բարդել Հայաստանի վրա։ Ավելին, Նիկոլն իր իբր արևմտանետ քայլերով վարկաբեկում է ժողովրդավարությունն ու Արևմուտքը։ Էլ Մոսկվային սրանից ավել ի՞նչ է պետք։ Դրա համար էլ Մոսկվայի քայլերն ուղղված են վարկաբեկված անձանց միջոցով ժողովրդական շարժումը վարկաբեկելուն։
Մի քիչ մտածեք։ Մի փոքր ավելի բարդ մտածեք։ Ասում են օգնում է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում