Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 22:08 02-06-2024

Ես զգացի, որ վերաբերմունքը լուրջ չէ․ Արոնյանը՝ Հայաստանից հեռանալու մասին

Անվանի գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի երկար տարիների առաջատար Լևոն Արոնյանը խոսել է Հայաստանից հեռանալու պատճառների մասին։

«Ես զգացի, որ վերաբերմունքը լուրջ չէ շախմատի ու շախմատիստների նկատմամբ։ Ես գուցե մի փոքր անհամեստ բան ասեմ, բայց Խորհրդային Միությունից անկախանալուց հետո մենք ունեինք երկու նվաճում՝ Արցախն ու շախմատը, որոնք համաշխարհային վնաճումներ էին»,- «ԼուրջCast»-ին տված հարցազրույցում ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեց խաղալուց ՀՀ դրոշի ներքո և տեղափոխվեց ԱՄՆ։

«Ինձ համար ցավալի էր, որ գնանք հանդիպման, փորձենք փոխված ղեկավարության հետ կոնտակտի դուրս գալ՝ երկու օլիմպիական չեմպիոնով, ու մի մարդ՝ մեզնից 7-8 տարի փոքր, մեզ ասի՝ դուք հլը պետք է հասկանաք, թե ես ով եմ, դուք պետք է հասկանաք, թե ես ինչ եմ արել էս երկրի համար։ Մենք հիմա այնպես չէ, որ պետք է համեմատվեինք և այլն։ Ես միայն իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում։ Մեր հավաքականը երեք անգամ օլիմպիադա է հաղթել, աշխարհի չեմպիոն է դարձել Եվրոպայի չեմպիոն ենք եղել և այլն, և եթե դու դա դնում ես, ու էդ մարդկանց վերաբերվում ես ինչ-որ մարդկանց պես, որոնք կպած ուզում են ինչ-որ մի բան վերցնեն, շախմատի դպրոց ստեղծեն, կոռուպցիայով զբաղվեն․․․ դա ծիծեղելի է ինձ համար և ես չէի ուզում նստել ու զբաղվել դրանով, բացատրել, թե որն՝ ինչ է։ Դրա համար երեք-չորս դիալոգից հետո, հասկացա, որ սա անիմաստ է, և պետք է խնայել իմ ու ընտանիքիս նյարդերը»,- ասել է Լևոն Արոնյանը։

Հարցին, թե ո՞րն է նման վերաբերմունքի պատճառը, արդյո՞ք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապը, Արոնյանն ասաց, որ ազգի խնդիրն է «թայֆա-թայֆա» խաղալը, որի դեմ ինքը միշտ պայքարել է։
Հարցին, թե հույս կա, որ մի օր կվերադառնա Հայաստան, Արոնյանն ասաց, որ շախմատին միշտ օգնել ու օգնելու է, թիմին օգնում է և միշտ օգնելու է, իսկ հավաքականի կազմում խաղալն անցած էտապ է։
Հիշեցնենք, որ 2021-ի սկզբին Արոնյանը հայտնեց Հայաստանի հավաքականից հեռանալու մասին։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի