Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:16 03-06-2024

Աղետի գոտում պետության մասնակցությունն անբավարար է եղել, կենտրոնացված տարհանում չի կազմակերպվել

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրել է․ «Երեկ, օգտվելով կիրակի օրվա կարճատև դադարից, մենք մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի, եղանք Սանահին կայարանում, որն առավել շատ է տուժել հեղեղումից, ինչպես նաև Ալավերդում և Թումանյանում, հանդիպեցինք բազմաթիվ ընկերների և պարզապես տեղաբնակների հետ։

Թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր, եթե չասեմ ավելին։ Սանահին կայարանում ափերից դուրս եկած գետը հեղեղել էլ շրջակա շենքերի առաջին հարկերը, նրանք բացարձակ անպիտան դարձնելով բնակության համար (չի բացառվում, որ այդ շենքերն այժմ ընդհանրապես քանդման ենթակա են), քանդել տարել էր հանդիպակած ափին միացնող միակ բետոնե կամուրջը, այնտեղ ապրող մարդկանց թողնելով բացարձակ մեկուսացման մեջ, տիղմի և ցեխի հսկայական շերտով էր պատել ավանի ամբողջ առափնյա մասը։

Ալավերդու առափնյա հատվածում ևս ամենուրեք ավերածություններ էին։ Մեր կողմից շատ սիրված "Աթոռիկ" ռեստորանային համալիրը գետը տառացիորեն քշել տարել էր, փոխարենը թողնելով ցեխի և շինարական աղբի մի հսկայական կույտ։ Թումանյանը, որն ավելի բարձրադիր է, համեմատաբար քիչ էր տուժել, այստեղ գետը սրբել էր առափնյա այգիները, բայց տներին չեր հասել, թեև այս հատվածում էլ մի քանի տեղում փլուզված էր միջպետական ճանապարհը։

Մարդկային ողբերգությունը համատարած էր՝ շատերը տուն էին կորցրել, ոմանք՝ խանութներ, ավտոտնակներ, ռեստորաններ, պահեստներ։ Դժվար է պատկերացնել, թե ինչու էր այդ ամենը գետին այդքան մոտ կառուցված, չէ որ վարարումներից ոչ ոք երաշխավորված չի, իսկ Դեբեդը մշտապես Հայաստանի ամենահորդառատ գետն է։ Այս տարի, երբ տեղումների մայիսին ռեկորդային չափերի էին հասել, գետի վերին հոսանքներում գտնվող ջրամբարները պռնե-պռունկ լցվել էին, ստիպված էին եղել ջուրը վթարային բաց թողնել պատվարների փլուզումից խուսափելու համար, գետի մակարդակը կտրուկ բարձրացել էր, և այդ ամենը հանգեցրել էր այս սոսկալի աղետին։

Մարդկանց հետ խոսակցություններից նաև պարզ դարձավ, որ պետության կողմից մասնակցությունը բացարձակ անբավարար է եղել։ Թեև գետում ջուրը բարձրացել է ոչ ակնթարթային, և մարդկանց տարհանելու ժամանակ էր եղել, կենտրոնացված ոչ մի տարհանում չէր կազմակերպել, բնակիչները իրենց ուժերով են փրկվել հեղեված հատվածներից (ոմանք էլ ցավոք չեն փրկվել)։ Մեր ներկայությամբ Սանահին կայարանում նաև աշխատում էին կամավորական խմբեր, սակայն մասնագիտական կառույցների և տեխնիկայի ակնհայտ պակասություն էր զգացվում, կարծես երկրում ԱԻՆ այլևս գոյություն չունի։ Թումանյանի հատվածում, որտեղ ճանապարհը փլուզված էր, մեկ շաբաթվա ընթացքում տարրական արգելափակոց չէր դրված այդ հատվածի դիմաց, անցնող ցանկացած մեքենա կարող էր տառացիորեն ընկնել գետը։

Ծանր զգացողություններով վերադարձանք Լոռուց, կարծես տպավորություն է, որ Աստված մեզնից երես է թեքել, պատժում է բնական արհավիրքներով, իսկ պետությունն էլ դրանց դիմադրելու կամք ու կարողություն չունի։ Միակ սփոփանքը տեղի մարդիկ էինք, որոնք անմռունչ ու համառորեն մաքրում էին իրենց տներից ու բակերից տիղմն ու ցեխը, փորձում կարգի բերել պահպանված սակավ ունեցվածքը, իրար թև ու թիկունք լինելով՝ ոգևորել և հույս տալ։ Մենք անպայման կլինենք այս մարդկանց կողքին, կոգնենք նրանց մեր կարողությունների ներածի չափով, և անպայման կփորձենք դասեր քաղել այս իրական աղետից՝ այն այլևս չկրկնվելու հեռանկարով»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ