Ներքին 2 տարի առաջ - 16:17 02-06-2024

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության դիվանագետները նշել են Երեխաների պաշտպանության օրը

2024 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խմբի դիվանագետները և Սյունիքի մարզում «Ռոսսոտրուդնիչեստվո» նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը մասնակցեցին Գորիսի կենտրոնական հրապարակում անցկացված մեծ տոնակատարությանը, որտեղ հավաքվել էին հարյուրավոր երեխաներ։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունից։

Միջոցառումը կազմակերպել էր հասարակական գործիչ Մարիամ Հովսեփյանը՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հանձնակատարի աջակցությամբ:

Շնորհավորական խոսքում առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշիխինը կարևորել է ավանդական ընտանեկան արժեքների պահպանումը, ինչպես նաև երեխաների մոտ անցյալի ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին