Մամուլ 2 տարի առաջ - 08:24 01-06-2024

Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սրբազան շարժման ակտիվիստները նկատել են, որ վերջին օրերին իշխանության գործուղած սադրիչներ են հայտնվում իրենց մեջ եւ փորձում խժդժություններ գցել՝ սրբազանի ելույթի ժամանակ ռեպլիկներ արձակել, թե՝ «տար կտրուկ գործողությունների, գնանք շենքեր գրավենք, դռներ ջարդենք, թե չէ ֆանարիկներով զբոսանք է դառնում»։ Այդ «սադրիչներին» արդեն դեմքով ճանաչում են։ Նրանք փորձում են պայքարողների մեջ կասկած գցել, ներշնչել, որ այս շարժումից էլ բան դուրս չի գա, եթե չգնան ջարդելու։ Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը նաեւ հատուկ հսկողություն է սահմանել: Պատմեցին, որ ոմանց տների մոտ, բակերում ինչ-որ մեքենաներ են առավոտից երեկո կայանված, ներսում` մարդիկ, որոնք ողջ օրը հսկում են տարածքի անցուդարձը՝ չթաքնվելով եւ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ակտիվի վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը