Արտաքին 2 տարի առաջ - 20:47 31-05-2024

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների նոր փոխանակման մասին՝ փետրվարի սկզբից ի վեր առաջին անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով։

Ռուսական գերատեսչությունը հայտնել է, որ փոխանակման միջնորդ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Նույն օրը Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են նաև զոհվածների մարմինները։ Ինչպես ՌԲԿ-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, Ուկրաինան փոխանցել է զոհված ռուս զինվորականների 45 մարմին:

Ռազմագերիների հարցերով ուկրաինական համակարգող շտաբից հայտնել են, որ Ուկրաինային է վերադարձվել 212 զոհված զինծառայողի մարմին։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»