Ներքին 2 տարի առաջ - 20:05 30-05-2024

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 72-ամյա կնոջը վտարում են տնից. փաստաբանը չի ցանկանում մի քանի օր ժամանակ տալ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 30-ին, Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 82/1 տուն էին այցելել ՀՀ արդարադատության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, որտեղ պետք է իրականացնեին վտարում:

Ժամանել էր նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և բժիշկները տեղում զննելով նշված թաղամասում ծնված մեծացած, իր կյանքի մայրամուտն արդեն դիմավորող, նշված տան բնակիչ 72-ամյա Գեղեցիկ Ծ.-ին, հայտենլ էին, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և սխալ է նրան տեղաշարժելը, մինչդեռ Հարկադիր ծառայության կատարման աշխատակիցները պնդում էին, որ իրենք ոչ մի հակաօրինական գործողություն չեն կատարում և պետք է վտարումն իրականցվի, տատիկին էլ հանեն դուրս:

Բժիշկները անրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո գնացին, սակայն մի քանի գույք դուրս բերելուց հետո մի պահ Հարկադիրի աշխատակիցները դադարեցրին իրենց գոծողություններն ու սկսեցին ինչ-որ անձանց հետ հեռախոսով խոսակցություններ վարել:

Պարզվեց, որ Հարկադիր է դիմել փաստաբանների պալատի փաստաբան Մելինե Զաքարյանը ու ինչպես ժողովուրդն է ասում, «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ» ու հեռախոսով սպառնում է հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, որ վտարումն իրականացնեն:

Մ. Զաքարյանի հետ է կապվել նաև տատիկի շահերը պաշտպանող, իրավաբաական ընկերություններից մեկի իրավաբանը և խնդրել, որ գոնե 10-15 օր վտարումը հետաձգեն, չի բացառվում, որ կարող են հաշտության եզրեր գտնել:

Նրան հայտնել են նաև, որ տատիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրա կյանքը արդեն մազից է կախված և մարդկային խիղճը թույլ չի տալիս, որպեսզի նրան դուրս հանեն տնից, սակայն տիկին փաստաբանը մարդկային ոչ մի խնդրանք չընդունելով, կոպիտ պատասխան է տվել իր գործընկերոջը ու անջատել հեռախոսը:

Տատիկի շահերը ներկայացնող Արթուր Պետրոսյանը մեկ բան էր խնդրել տատիկի անունից, որ գոնե 10-15 օր հետաձգեն վտարումը, քանի որ իրենք դիմել են դատարան, իսկ տիկին փաստաբանը չի ցանկացել գոնե մեկ շաբաթով հետաձգել վտարումը, իսկ Արդարադատության նախարարությունն ու Հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դադարեցնել գործընթացը:

Ու այդ մասին, ըստ տեղեկությունների, երբ իմացել է տիկին փաստաբանը, հոխորտացել է, թե մինչև ամենավերևներ բողոք կներկայացնի, հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների դեմ:

Այսօր արդեն հնարավոր է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Գեղեցիկ Ծ.-ն հայտնվի բաց երկնքի տակ:

Նշված տունը աճուրդի է հանվել ու կան տեղեկություններ, որ այն այնքան էլ մաքուր ու արդար տեղի չի ունեցել:

Հարևանների պնդմամբ՝ 30-40 հազար դոլար գնահատվող տունը աճուրդով վաճառվել է մոտ 5 միլիոն դրամով, մինչդեռ նման գումարով Նորք Մարաշում անգամ ավտոտնակ չես կարող գնել. եթե կա արդարություն, եթե կա մարդկային խիղճ, ապա այստեղ անելիք ունեն ՀՀ գլխավոր դատախազը, Հակակոռուպցիոն կոմիտեն, ինչու չէ նաև ՀՀ քննչական կոմիտեն ու եթե հրատապ նախաքննություն իրականացնեն՝ պարզելու համար, թե ինչու աճուրդ կատարելուց առաջ անգամ հարազատներին չեն տեղեկացրել:

Հարևանները նշում էին նաև, որ առողջական խնդիրներ ունեցող տատիկին այն ժամանակ են ինչ-որ թղթեր ստորագրել տվել, երբ նրա վիճակը եղել է ոչ բավոք՝ առողջական խնդիրների հետ կապված, այդ տեղեկությունները իրավապահ մարմինները պարտավոր են մանրակրկիտ հետաքննել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում