Ներքին 2 տարի առաջ - 23:10 24-05-2024

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը ընթացքի մեջ է

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզում բնակվող Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հանդիպել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ։

Արցախցիների հետ քննարկման ընթացքում ներկայացվել են օժանդակության ծրագրերը, ինչպես նաև «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։

«Ուրախ եմ նորից ձեզ տեսնելու, կարծում եմ՝ այսպիսի ֆորմատով հանդիպումներն առավել արդյունավետ կլինեն, քանի որ կկարողանանք լսել բոլորիդ անհատապես, պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին, ներկայացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության բոլոր ծրագրերն ու դրանցից օգտվելու հնարավորություններն ու մանրամասները»,-նշել է Շիրակի մարզպետը։

Վերջին տվյալներով՝ Շիրակի մարզում ապաստանել է Արցախից բռնի տեղահանված 3747 քաղաքացի՝ 1025 ընտանիք։



Կառավարության որոշումը ոչ բոլոր արցախցիներն են միանշանակ ընդունում։ Շատերը մտահոգություններ ունեն, որ կառավարությունը պարզապես հաշվի չի առել շուկայական գինը, որովհետև հատկացված գումարով նույնիսկ գյուղում հնարավոր չէ բնակարան ձեռք բերել։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

1) բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ էջի ներքևում տեղադրված հղմամբ (հավելված 1-ում), 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ էջի ներքևում տեղադրված հղմամբ (հավելված 2-ում), 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու, 2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Ծրագրի հիմնական պայմանների մասին մանրամասն խոսել են Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում