Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:54 24-05-2024

Աղոթում եմ, որ կարողանաք ոչ թե շրջանցել փորձությունները, այլ՝ հաղթահարեք. Բագրատ Սրբազանը՝ շրջանավարտներին

Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել «Վերջին զանգ»-ի օրվա առթիվ։

«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ դպրոցական կրթությունն ամբողջացնելու և ավարտելու կապակցությամբ և մաղթում եմ՝ այն գիտելիքներն ու հմտությունները, որ դուք ստացել եք ուսումնական ողջ շրջանում, կարողանաք կյանքում ներդնել ոչ միայն ձեր անձնական, այլ մեր ընդհանրական կյանքին։

Ինչպես միշտ ասել ու շեշտել եմ՝ մեր իղձերը և երազանքները ավելի մեծ են, քան մեր ապրած տարիները։

Ես մաղթում եմ և հորդորում, որ ընթանաք ձեր իղձերի և երազանքների հետևից, ընթանաք սիրո ճանապարհով, ճշմարտության ճանապարհով, արդարության ճանապարհով, ձեր մտքից երբեք չհեռացնեք Հայրենիքին և Աստծուն ծառայելու մեծ կոչումը, որ ունի յուրաքանչյուր մարդ։

Դուք մեր պետության, Հայրենիքի արժանավոր քաղաքացիներն եք, նվիրյալ անձինք, ովքեր պատանեկան շրջանից անցում են կատարում դեպի հասունության շրջան՝ նոր մարտահրավերներով և նոր փորձություններով լեցուն։

Աղոթում եմ, որպեսզի կարողանաք ոչ թե շրջանցել այդ մարտահրավերները և փորձությունները, այլ հաղթահարեք այն։ Հաղթահարեք՝ միայն և միայն ճշմարտությունը և արդարությունը ձեր սրտում և ձեր մտքում ունենալով։

Աստված օրհնի և զորացնի ձեզ, դառնաք մեր երկրի, մեր պետության կրողները ձեր կյանքում և այն ներկայացնողներն աշխարհում»,- ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի