Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:38 23-05-2024

Ի՞նչն է խոչընդոտել Գարիկ Պապոյանի ակումբի բացմանը. նոր մանրամասներ

Երեկ՝ մայիսի 22-ին, հայտնի երաժիշտ, դերասան Գարիկ Պապոյանը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ցավով տեղեկացնում էր, որ իր հիմնադրած «Կոմա» ակումբը, որի վերաբացումը նախատեսված էր մայիսի 31-ին, քաղաքապետարանի անակնկալ սկսած շինարարական աշխատանքների պատճառով չի բացվելու․

«Ակումբը չի բացվի, որովհետև Ծաղկաձորի ՏԻՄ-երը որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը Ծաղկաձորի տուրիստական սեզոնն է։ Այս, ինչ քաղաքապետարանը արեց բացումից օրեր առաջ, չանելով դա գարնան էն պասիվ ամիսներին, ես համարում եմ կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբությունների տոտալ անտիրապետում։ Անհավանական վատություն արեցիք մի թիմի, որը եկել էր Ծաղկաձոր քաղաքին նոր շունչ տալու»,- նշել է ակումբի հիմնադիր Գարիկ Պապոյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Ծաղկաձորի համայքապետարանի լրատվական բաժնի պատասխանատու Գոհար Գալստյանի հետ, պարզելու ակումբի բացումից օրեր առաջ անմիջապես դիմացի մայթին մեկնարկած շինարարական աշխատանքերի պատճառը։

«Գարնան ամիսներին, երբ եղանակային պայմանները թույլ են տվել, Ծաղկաձորում աշխատանքները սկսվել են։ Խոսքը միայն «Կոմայի» դիմացի ճանապարհի մասին չէ։ Ամբողջ Ծաղկաձորում նոր կոյուղաջրեր են կառուցվում, իսկ դա ահռելի մեծ աշխատանք է։ Կոնկրետ այդ հատվածի աշխատանքները կարելի է ասել ավարտին էր մոտեցել։ Չգիտես ինչու, նոր որոշեցին, որ պետք է արտահայտվեն։ Կոնկրետ իրենց ակումբի դիմացի փողոցի ջրագծի ավարտը արդեն 2-3 օրվա ընթացքում լինելու էր։ Չգիտեմ, դա ինչքանով կխանգարեր իրենց բացմանը կամ չէր խանգարի, բայց ճանապարհը, ճիշտ է՝ կողքի հատվածում փորված էր, բայց լրիվ անցանելի է»,- նշեց Գոհար Գալստյանը։

Նրա խոսքով նախորդ ամիսներին ևս աշխատանքներ իրականացվել են, սակայն այլ հատվածներում, քանի որ ըստ սահմաված կարգի և նախագծի՝ շինարարական աշխատանքները, վերևից սկսելով, եկել, հասել են մինչև «Կոմայի» հատված։

Լրատվական բաժնի պատասխանատուն մեզ հետ զրույցում նաև նշեց, որ մի քանի օր հետո ջրահեռացման համակարգի աշխատանքները կավարտվեն և կսկսվեն արդեն ճանապարհի հիմանանորոգումը և ասֆալտապատումը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև «Կոմա» ակումբի հիմնադիր Գարիկ Պապոյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք նաև, որ րոպեներ առաջ Գարիկ Պապոյանը հրապարակեց տեսանյութ, որտեղ տեղեկացրեց իր հետևորդներին, որ Ծաղկաձորի համայքապետարանը շատ արագ արձագանքել է իրենց դժգոհություններին, և ակումբի բացումը տեղի կունենա հունիսի 17-ին։

«Ես ձեզ ցուցադրել եմ քանդված փողոցը, խոստանում եմ ցուցադրել նաև կառուցվածը, որն էլ կլինի ապացույց և շնորհակալություն մարդկանց աշխատանքին»,- եզրափակում է Գարիկ Պապոյանը։

Ուշագրավ է, որ Գարիկ Պապոյանը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ինչպես նաև 2020 թվականին տեղի ունեցած 44 օրյա պատերազմից հետո սատարել է գործող իշխանությանը։ Համենայնդեպս, Պապոյանը երբևէ չի մասնակցել Նիկոլ Փաշնյանի հրաժարականի պահանջով ակցիաներին։ Պապոյանը աշխատել է Հանրային հեռուստաընկերության մի շարք նախագծերում, որպես երաժիշտ՝ մասնակցել է իշխանությունների կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումների։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գրված և Ամանորին նվիրված երաժշտական ստեղծագործությունը, որը պետք է գերազանցեր համաշխարհային ճանաչում ունեցող Jingle Bells-ին, կրկին վերապահված էր նույն Գարիկ Պապոյանին։

Փաստացի՝ այս արտիստի համար սեփական ակումբի բացման միջոցառումն ավելի կարևոր է, քան պետության և ժողովրդի կենսական շահերի պաշտպանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին