Ներքին 2 տարի առաջ - 21:38 22-05-2024

Անահիտ Մանասյանը մասնակցել է կանանց դերի և ներգրավվածության բարձրացմանը նվիրված քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից կազմակերպված կանանց դերի և ներգրավվածության բարձրացմանը նվիրված քննարկմանը։ «Կին առաջնորդները արդարադատության ոլորտում․ արդարության ձևավորում կանանց ներառման միջոցով» խորագրով պանելային քննարկման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մեր հասարակությունում կանանց դերի վերաբերյալ ձևավորված կարծրատիպային մոտեցումները։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Հավասար հնարավորությունների երաշխավորումը, որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներից են ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում»։ Այս համատեքստում Պաշտպանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում նշված խնդիրների հաղթահարումն ունի առանցքային նշանակություն։

Անահիտ Մանասյանը միջոցառմանը ներկա ուսանողներին պատմել է սեփական փորձի, անցած ճանապարհի, հանդիպած խոչընդոտների և կարծրատիպերի մասին։ «Մեր հասարակությունում առկա են բազմաթիվ կարծրատիպային և խտրական մոտեցումներ կանանց դերի և ընկալումների վերաբերյալ։ Ես ինքս իմ գործունեության ընթացքում բախվել եմ դրանց, թիրախավորվել եմ նաև որպես կին։ Կարծում եմ, որ այս խնդիրների մասին անհրաժեշտ է բաց խոսել ու փորձել դրանք հաղթահարել։

Հանրային միջոցառումների ու քննարկումների անցկացում, կրթության միջոցով կարծրատիպերի հաղթահարում, մարդու իրավունքների կրթության բարեփոխումներ, ծնողների հետ աշխատանք, պրոֆեսիոնալիզմի բարձրացում․ կարծում եմ` սրանք են այն հիմնական գործոնները, որոնք կօգնեն հաղթահարել այս ոլորտում առկա խնդիրները և ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ»,- ասել է Պաշտպանը։

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը ուսանողներին խորհուրդ է տվել կյանքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես հնարավորություն և շարժվել առաջ՝ հավատարիմ մնալով սեփական արժեքներինն, մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան