Մամուլ 2 տարի առաջ - 08:02 22-05-2024

Ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը. «Ֆլայ Արնա»-ում գտնվել է «հանճարեղ» միջոց. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) հերթական ձախողված պրոյեկտ «Ֆլայ Արնա»-ին, որի 49 տոկոս բաժնետերը «Էյր Արաբիա»-ն է։ Ըստ իշխանական մամուլի՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերությանը բյուջեից՝ ԱՆԻՖ-ի խողովակներով ուղղվել էին միլիարդավոր դրամներ (օրինակ՝ 28.12.2023թ. ԱՆԻՖ-ին տրամադրած 1.8 միլիարդի մի մասը եւ այլ նման երեւույթներ), ինչի արդյունքում ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը։

Բայց, քանի որ ցանկացած տնտեսական ձախողման դեպքում լինում են պարտատերեր, ապա «Ֆլայ Արնա»-ում գտնվել է «հանճարեղ» միջոց. նրա հետ «բոլոր հարցերը» (լուսանկարի ցուցանակ-գրությունը «Ֆլայ Արնա»-ի գրասենյանի դռանն է փակցված) հասցեագրվել են Պորտուգալիայի հյուպատոսին, որին պատկանում է «Սիդոն թրավելը»։
Հ.Գ. Նույնիսկ «չարագործ» Սաշիկի մտքով նախկինում չէր անցնի որեւէ պարտք перевод անել դիվանագետների վրա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»