Ներքին 2 տարի առաջ - 23:48 21-05-2024

Թատերական փառատոնի 5-րդ օրը Գյումրիի դրամատիկական թատրոնը լեփ-լեցուն էր

Արդեն 5-րդ օրն է՝ Գյումրիում թատերական հրավառություն է. մայիսի 17-ից մշակութային մայրաքաղաքում արդեն երկրորդ անգամ մեկնարկել է միջազգային թատերական փառատոնը, որի շրջանակներում Գյումրիի դրամատիկական թատրոնի մեծ և փոքր դահլիճներում ներկայացումներով հանդես են գալիս ոչ միայն Հայաստանի թատրոններից, այնպես էլ արտերկրի թատրոններից։ Այսօր՝ մայիսի 21-ին, Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ներկայացվել է «Art Փսիխոզ» ներկայացումը:



Մայիսի 20-ին`«Գյումրիի միջազգային թատերական փառատոն»-ի շրջանակներում, դրամատիկական թատրոնի մեծ բեմում Բելգիայի «Դե Պոչե դե Բրյուսել» թատրոնն էր, որը հանդիսատեսին ներկայացրեց «FRITLAND» պիեսը, բեմադրությունը՝ Դընի Լոժոլի։

Ներկայացումը հայրենիքից հեռու ապրելու, բայց ազգային ավանդույթները պահպանելու ու նոր երկրում ընտանիքի գոյատևման համար սեփական գործը սկսելու ու ինտեգրվելու, ընտանիքից հեռանալու ու սեփական կյանքով ապրելու դժվարությունների մասին է։



Գրող, դերասան Զենելի ընտանիքը Բելգիայում գոյությունը պահպանելու համար ստիպված է կարտոֆիլի ֆրի վաճառել։ Ընտանիքը պետք է աներ անհնարինը՝ ամենահամեղ ֆրին պատրաստելու ու վաճառելու համար։ Ընտանիքը հաջողությամբ դա իրականացնում է, իսկ Զենելին վերջում հեռանում է ընտանիքից ու իր սեփական երազանքները իրականություն դարձնում։

Թատերական փառատոնի 5-րդ օրը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը լեփ-լեցուն է։



Նշենք, որ Երևանի Կամերային Թատրոնի «Fe Show» ներկայացումով է ազդարարվել թատերական միջազգային փառատոնի մեկնարկը։

Փառատոնային երկրորդ օրը` մայիսի 18-ին, հանդիսատեսի դատին է հանձնվել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Չուչել» ներկայացումը:



Փառատոնի երրորդ օրը`մայիսի 19-ին հանդիսատեսի դատին է հանձնվել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մայրը» ներկայացումը։

Հիշեցնենք որ մայիսի 17-31-ը Գյումրիում անցկացվող թատերական իրադարձության շրջանակներում հանդիսականին կներկայացվի Հայաստանի և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը