Սպորտ 2 տարի առաջ - 20:42 15-05-2024

10․000 դրամ` ընկերական հանդիպման տոմսի համար․ ՀՖՖ-ի սահմանած աստղաբաշխական գները

Հունիսի 7-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տնային ընկերական հանդիպում է անցկացնելու Ղազախստանի ընտրանու հետ։

Այսօր՝ մայիսի 15-ին, մեկնարկել է հանդիպման տոմսերի վաճառը։

Հատկանշական է, որ տոմսերի գները որևէ փոփոխության չեն ենթարկվել՝ հաշվի առնելով խաղի բնույթը, մրցակցին։

Տոմսերի արժեքները սահմանված են հետևյալ կերպ՝

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1,000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3,000 - 5000 դր
Արևմտյան տրիբունա՝ 8000 - 10․000 դրամ


Եթե մրցակիցը լիներ, օրինակ՝ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը, կամ մեր բարեկամ ֆրանսիացիները, այլ կերպ ասած՝ ֆուտբոլային գերտերություններ, ապա տոմսերի այս արժեքները միգուցե արդարացված լինեին, սակայն խոսքը ֆուտբոլային չափանիշներով համեստ մրցակցի՝ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպման մասին է։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում