Սպորտ 2 տարի առաջ - 18:56 15-05-2024

Պարգևատրման արարողությանը Վարդան Մինասյանի շտաբի չներկայանալու հետքերով․ ինչո՞ւ և ինչպե՞ս

«Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Հայաստանի Գավաթը՝ անզիջում եզրափակչում 11-մետրանոցներով հաղթելով «Ուրարտուին»։

Գավաթը և ոսկե մեդալները թիմի ֆուտբոլիստներին և անձնակազմին հանձնել են ՀՖՖ աշխատակիցներ՝ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ․ վերջինս երևանյան թիմի ավագին է հանձնել գլխավոր մրցանակը՝ գավաթը։



«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, օգնականներ Արթուր Մկրտչյանը և Արտակ Օսեյանը չեն ներկայացել պարգևատրման արարողությանը և չեն վերցրել մեդալները։ Մելիքբեկյանի հեռանալուց հետո միայն մարզիչները մոտեցել են թիմին և շարունակել տոնախմբությունը։

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացահայտ աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ մասնավորապես իր Instagram-ի էջում լուսանկարներ տեղադրում շարժումից և մշտապես մտահոգ է հայրենիքի ճակատագրով։

Առաջիկա օրերին կպարզվի՝ արդյո՞ք ՀՖՖ-ն քինախնդրությամբ պատիժ կկիրառի Մինասյանի նկատմամբ, թե ոչ։ Փաստը մնում է փաստ․ մարզիչն ինքն է որոշում՝ ներկայանալ պարգևատրմանը, թե ոչ։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով