Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:00 14-05-2024

Սպասենք ադրբեջանցիներին․ ինչ պարտավորություններ է ստանձնել Փաշինյանը

Կոպենհագենի ժողովրդավակության գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն»։

«Կիրթ-կառուցողական» Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից ոչ ոք հստակորեն տեղյակ չէ, թերևս, բացի անձամբ պայմանավորված Փաշինյանից։

Բայց, այ, Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը տարատեսակ պահանջներով ռմբակոծում է միջազգային բոլոր ատյանները։

Այսօր այդ կազմակերպության նախագահ Ազիզ Ալեքպերլիի անունից հերթական նամակն է ուղարկվել, այս անգամ Բաքվում գտնվող՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգին։
Ալեքպերլին հորդորել է եվրոպացի պաշտոնյային՝ «աջակցել Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձին»։
Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հաղորդել նամակից, որտեղ հիշատակվում են «Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության, մզկիթների, գերեզմանատների, պաշտամունքի վայրերի ոչնչացման» վերաբերյալ տվյալներ։ Նշվել է նաև այդ համայնքի սրտնեղությունը․ «Ցավոք, Հայաստանը խուսափում է երկխոսելուց և փորձեր է անում խոչընդոտելու ԵԱՀԿ-ի միջոցառումներին Համայնքի մասնակցությունը»։

Զուտ ժամանակագրորեն «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության տրտունջը նախորդել է Փաշինյանի կոպենհագենյան հայտարարությանը։ Այն, ինչպես տեսնում ենք, «արևմտաադրբեջանցիների» համար բավական ոգևորիչ է, և հիմքեր է ստեղծում մտածելու, որ առաջիկայում «կվերադառնան» Հայաստանի տարածք։

Նշենք, որ ադրբեջանական մեդիան, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ալիևի քարոզչամեքենայի բաղկացուցիչ մաս, խոսում է հիմնականում Արարատյան դաշտ և Սևանի տարածաշրջան ադրբեջանական շուրջ 300 հազար բնակչություն տեղափոխելու մասին։

Փաստորեն, ինչպես Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն է անոնսավորում, խաղաղության պայմանագրում կամ դրան կցվող հավելվածներում անպայման ներառվելու են նաև Հայաստանում ադրբեջանական զանգվածային բնակեցման մասին դրույթներ, որոնք ապահովելով գործընթացի կատարումը՝ դրանով, վերջնարդյունքում, աշխույժ առևտրային հարաբերություններ են ստեղծելու երկու ազգերի միջև։
Գոնե Փաշինյանն այդպես էր ներկայացնում ապրիլին իր տավուշյան հանդիպումներում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո