Ներքին 2 տարի առաջ - 23:13 13-05-2024

Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում

Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 6-ից 13-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3 641 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 107 մեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 178, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 254 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 446, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 222, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 149, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 248 և 1501 այլ իրավախախտումներ։ 106 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 154-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 112-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 57 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12 683 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 186 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 198, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 707 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 59, չամրակապված վարելու՝ 2918, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 256, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 412, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 33, արագության գերազանցման՝ 1354 և 3601 այլ իրավախախտումներ։ 380 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1416-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 622-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 183-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 39 անձ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում