Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:29 13-05-2024

Ժամ առ ժամ միանում են նորանոր խմբեր․ իշխանական ջարդարար մեքենան ընդունակ չէ կոտրել պայքարի թափը

Սրբազանի գլխավորած պայքարը ծավալվում է, ապակենտրոնացված ակցիաները, որոնք կրում են խաղաղ բնույթ՝ շարունակվում են Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։

Նիկոլ Փաշինյանի հրահանգով, պետական բյուջեից սնվող տեղեկատվական մեքենան քայլ առ քայլ հետևում է դիմադրության շարժմանը, յուրաքանչյուր վայրում դարանակալած՝ սպասում զուտ այն բանի համար, որ «կեղտ բռնի» Շարժման ինչ-որ պարամետրի վրա։ Ենթադրենք՝ այն բազմամարդ չէ, Երևանի ոչ մի փողոց փակ չէ, Սրբազանը «ցուրտ հայացքով» նայեց այսինչ լրագրողին (ի դեպ, բավական հայտնի սադրիչի – հեղ․) «և այլն, և այսպես շարունակ», ինչպես սիրում է տեղի-անտեղի կրկնել այս ընդզվման պատճառ հանդիսացող անձը։
Շատերն իրենց կարծիքն են հայտնում Շարժման մասին, գտնում, որ այն պետք է ավելի կտրուկ բնույթ կրի, ինչպես 2018 թվականի «հեղափոխության» ժամանակ, բայց ըստ իս՝ վեցամյա վաղեմության այդ երթերում ներդրվել է այնքան փորձարկված տեխնոլոգիաների մի փունջ՝ ընդ որում արտերկրի համապատասխան կենտրոնների համակարգամբ, որ դրա «շահառուները»՝ ներկայիս իշխանավորները, շատ լավ յուրացրել են բոլոր նրբությունները և անգիր գիտեն, թե որտեղ ինչպես հակազդեն։ Ներկայիս պայքարը, ինչպես Բագրատ Սրբազանն է ասում, էությամբ հայկական է և յուրատեսակ այն իմաստով, որ փաշինյանական քաղաքականության ամբողջ կործանարար էությունից հիասթափված մարդիկ մեծ մասով իրապես ինքնաբուխ՝ առանց ուղղորդման են իրականացնում անհամաձայնության ակցիաները։

Այս պայքարն առանձնանում է նաև նրանով, որ չկան վառ արտահայտված կուսակցական շահեր․ շեշտը դրված է «հայրենիքի մնացորդ» անվանված Հանրապետության պետականությունը փրկելու վրա։ Շարժման առաջնորդը հոգևորական լինելով հանդերձ, կարողանում է բոլորի հետ ունենալ կենդանի ու աշխույժ շփում, և հանրահավաքների ընթացքում փոքր-ինչ կատակի եղանակով նրա շփումը մասնակիցների հետ վիրավորական չէ, այլ խրախուսական ու ոգևորող։

Անհնազանդության խաղաղ ակցիաներին ժամ առ ժամ միանում են հասարակության նորանոր խմբեր, որոնց վրա ի զորու չէ իշխանական մեքենան գործադրելու ճնշումներ։ Սա նույնպես հուսադրող է և հիմքեր է տալիս կարծելու, որ առաջիկա օրերին Շարժումը նոր թափ կստանա։ Դրա հետ մեկտեղ, հնարավոր է իշխանական պատժիչ մեքենայի վայրագ գործելակերպի է՛լ ավելի ահագնացում, բայց սա այն դեպքն է, երբ հանուն Հայրենիքի՝ արժե նաև բերման ենթարկվել։

Կարևոր է Շարժմանը հատկապես արցախցիների մասնակցությունն այն իմաստով, որ նրանք առաջինն են հայրենազրկվել փաշինյանական քաղաքականության հետևանքով։ Այսօրվա դրությամբ բազմաթիվ արցախահայեր գտնվում են պայքարի շարքերում, բայց նրանց քանակի ընդլայնումը շատ կարևոր է։

Շարժումն աջակցում են սփյուռքահայ բազմաթիվ կառույցներ և անհատներ, ինչը նույնպես հատկանշական է, քանի որ Փաշինյանի կառավարման ընթացքում հայկական Սփյուռքի հետ կապերը մեծապես թուլացել են, և պետք է նշել, որ սփյուռքահայերն իրենց հակափաշինյանական խոսույթով ընդգծում են Հայրենիքի հետ կապի թուլացմանն իրենց բուռն անհամաձայնությունը։

Շարժումը, ինչպես նշեցինք, ծավալվում է՝ չնայած իշխանական ջարդարար մեքենայի գործարկմանը, և պետք է հուսանք, որ այն վերջապես կբերի բաղձալի նպատակի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջակետին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ