Ներքին 2 տարի առաջ - 21:45 10-05-2024

Սրբազանը փակում է տեղային-քաոտիկ-բռնկուն պայքարի տարբերակը՝ առաջարկելով խիստ համակարգված պայքար

Գրող Վահե Արսենը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բագրատ Սրբազանը շարժումը տանում է նոր ճանապարհով, շատերի համար սա անակնկալ է, նույնիսկ տարօրինակ և անհասկանալի։ Մենք սովորել ենք էմոցիոնալ, կտրուկ, հապճեպ լուծման տարբերակների, որոնք արդեն երեք տարի է հաջողություն չունեն։ Սրբազանն այսօր խոսեց լոգոսով առաջնորդվող գործողությունների և լոգիստիկ լուծումների, տրամաբանված, հաշվարկված քայլերի մասին, որոնք նաև պետք է ունենան հստակ պատասխանատուներ ամեն վայրում։ Կարծում եմ սա հնարավոր լավագույն տարբերակն է շարժմանն ավելի շատ տրամաբանող մարդկանց ներգրավելու համար, որոնք առանց հստակ մոտիվացիայի և գործողությունների ծրագրի չեն մասնակցի որևէ շարժման։ Սրբազանը փակում է սպոնտան, զգացմունքային, տեղային-քաոտիկ-բռնկուն պայքարի տարբերակը' առաջարկելով խիստ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ պայքար։ Իսկ ամբողջ տիեզերքը ոչ այլ ինչ է, եթե ոչ համակարգվածություն (կոսմոս) և քաոսի անտիպոդն է։
.
Սրբազանի կողքին մինչև վե'րջ»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից