Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 17:51 08-05-2024

Կարապի երգին ընդառաջ․ Չեմպիոնների լիգան՝ իր ամբողջ հմայքով

Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Մայիսի 8-ի դրությամբ մնացել են 2 հանդիպումներ՝ «Ռեալ» - «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը և նորին մեծություն եզրափակիչը։

Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային առաջնության գավաթի հաար կպայքարի Դորտմունդի «Բորուսիան», որը եզրափակչի ճանապարհին հաղթահարեց ՊՍԺ-ի արգելքը․ ի դեպ, հաղթանակ տանելով 2 խաղերում էլ։

Պատասխան դիմակայությունում գերմանական ակումբը նվազագույն հաշվով հաղթեց Ֆրանսիայի չեմպիոնին՝ 35-ամյա Մատս Հումելսի միակ գոլի շնորհիվ։

Հենց Հումելսը և դորտմունդյան թիմի ոգին՝ Մարկո Ռոյսը 11 տարի անց կպայքարեն «ականջավոր» գավաթի համար։ 2013 թվականին «Բորուսիան» եզրափակչում պարտվեց իր ամենաոխերիմ մրցակցին՝ «Բավարիային»։ 11 տարի անց միգուցե լինի նույն եզրափակիչը և խորհրդանշական է՝ հենց մառախլապատ ալբիոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Ռոյսը իր վերջին մրցաշրջանն է անցկացնում հարազատ ակումբում․ նա արդեն հուզիչ հրաժեշտ է տվել։ Այս եզրափակիչը իհարկե առանձնակի կարևորություն կունենա Հավատարիմի՝ Մարկո Ռոյսի համար։

Եզրափակչի մյուս մրցակիցը որոշվելու է այսօր՝ մայիսի 8-ին, Մադրիդում։ Մյունխենյան կատաղի հանդիպումից հետո, որում գրանցվեց ոչ-ոքի՝ 2։2, այսօր իսպանական և գերմանական գիգանտները պայքարելու են «Ուեմբլիի» ուղեգրի համար։

«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 1ին։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի