Ներքին 2 տարի առաջ - 16:30 08-05-2024

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ աղանդավnր դարձել. Բաբկեն Թունյան

Թբիլիսյան խճուղում մի կրոնական կազմակերպության շենք կա, շաբաթ թե կիրակի օրերին այդտեղով անցնելիս անհնար է չնկատել այդ շենքի հարևանությամբ կայանված մեքենաների քանակը:

Ֆեյսբուքի էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը․

«Որպես քրիստոնյա և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ՝ ինձ այս հարցը (աղանդավորների թվի ավելացումը, դրա պատճառներն ու հետևանքները) միշտ հետաքրքրել ու մտահոգել է և ամեն անգամ այդ կողմով անցնելը առիթ է դառնում, որ այդ մասին մտածեմ:

Լրագրող աշխատածս տարիներին անգամ 2 մեծ վերլուծություն էի արել քայքայիչ աղանդների տարածման պատճառների ու հետևանքների մասին:

Ենթադրում եմ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին այս հարցը ավելի շատ է մտահոգում, քան ինձ:

Հիմա մտածում եմ՝ Կոտայքի մարզից Երևան գալիս և ենթադրաբար այդ շենքի մոտով անցնելիս շարժման առաջնորդները կարո՞ղ է մի պահ կանգ առնեն և մարդկանցից հետաքրքրվեն՝ ինչո՞ւ են նրանք երես թեքել Հայ առաքելական սուրբ եկեղեցուց և դարձել աղանդավորական հոսանքի անդամ:

Հասկանում եմ՝ սահմանազատման ու սահմանագծման, քաղաքական կուրսի ու մնացած հարցերը չափազանց կարևոր են մեր որոշ բարձրաստիճան հոգևորականների համար, բայց համաձայնեք՝ սա էլ քիչ թե շատ իրենց հետ առնչություն ունի: Անկեղծ, չէր խանգարի քրիստոնեաբար, առանց ագրեսիայի զրուցել, խոսել, փորձել հասկանալ խնդիրը, մարդկանց մտածմունքները ու զգացածը: Կարող է պարզվել՝ այդտեղ էլ է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն մեղավոր:

Դե էլ չեմ ասում, որ այս ընթացքում իրենց միացած և աջակցող քրիստոնյաներին կարելի էր հուշել, որ մի տեսակ անհասկանալի է մի կողմից բարեպաշտ քրիստոնյա ներկայանալը, պարտաճանաչ եկեղեցի հաճախելը, իրենց էջերում օրումեջ աղոթքներ հրապարակելը, մյուս կողմից՝ մարդկանց վառելու ու կախաղան բարձրացնելու կոչեր անելը, ատելության խոսք տարածելը, բռնություն արդարացնելը ու յոթ հարկանի հայհոյանքներ գրելը՝ ավանդապաշտ հայ կնոջ կերպար ենթադրող նկարներով օգտահաշիվներով: Հուսով եմ՝ այս մասին խոսացած կլինեն (չնայած արդյունքը դեռ տեսանելի չէ):

Հ.Գ. - Գրեցի ու հիշեցի, որ մայիսի 9-ը հինգշաբթի է, դժվար թե կարողանան: Միգուցե ետ գնալիս փորձեն»,- գրել է Թունյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը