Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 02-05-2024

Փաշինյանը վստահեցրեց՝ չնայած դիմադրությանը` մինչև վերջ գնալու է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Տավուշի շուրջ ծավալվող զարգացումների համատեքստում, երբ գործող իշխանություններն Ադրբեջանի պահանջով հանձնում են 4 ոչ անկլավային գյուղերը, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հարացազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Հարցազրույցում կառավարության ղեկավարը փորձում էր ամեն կերպ հիմնավորել Տավուշում կատարվող զիջումների անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա նախևառաջ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։

Ավելին՝ կառավարության ղեկավարն իր խոսքում պնդեց, որ Հայաստանին առաջարկում են ֆորպոստ լինել, կամ առհասարակ չլինել։ «Մեզ ասում են՝ դու կամ ֆորպոստ պիտի լինես, կամ չլինես։ Այս դեպքում՝ ի՞նչ ընտրություն անենք, պարզ չի՞ ինչ ընտրություն անենք: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք այս բանաձևից դուրս գանք, երբ ընտրությունն այն չէ՝ լինել ֆորպոստ, թե չլինել»,- հայտարարեց նա:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում բովանդակային առումով ոչ մի նոր բան չի ասել։

Սուրենյանցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը մի քանի մեսիջ ուներ․ «Առաջինն ուղղված էր այս պլանի արտաքին հովանավորներին՝ արևմտյան կենտրոններին․ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ցույց տալ, որ հավատարիմ է այդ պլանին և մինչև վերջ գնալու է դրան, չնայած ներքին դիմադրությանը։ Երկրորդն իր թիմի կոնսոլիդացիային էր ուղղված և վերջապես երրորդ մեսիջն ուժային այն գործողությունների մեկնարկն էր, որոնք այսօր առավոտյան տրվեցին Կիրանցում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Հայաստանին առաջարկում են կա՛մ ֆորպոստ լինել, կա՛մ առհասարակ չլինել՝ մեր զրուցակիցը դա լիովին անհեթեթություն որակեց։ «Եթե նրա գործողություններին խորը նայենք, ապա ակնարկը շատ թափանցիկ է․ եթե այդպես է, ուրեմն ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ռուսական ֆորպոստից դարձրել է թուրք-ադրբեջանական աքցանում գտնվող ենթապետություն»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք նման հայտարարություններով Փաշինյանը փորձո՞ւմ է հանրությանն իր շուրջ համախմբել՝ քաղաքագետը շեշտեց, որ կառավարության ղեկավարը ոչ թե հասարակությանն է համախմբում, այլ բացառապես իր էլեկտորատին։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի իր շատ սակավաթիվ էլեկտորատը չկորցնել։

Սուրեն Սուրենյանցը համոզմունք հայտնեց, որ ներկայումս Հայաստանը երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում գտնվում է ամենաթույլ վիճակում։

«Պարզապես ամոթ է, երբ այս իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում վարչապետը խոսում է ֆորպոստերի մասին, ինքնիշխանության թեմայով հիշատակումներ է անում։

Դա նույնիսկ ծիծաղելի է, եթե չասեմ անհարմար է, որովհետև, եթե անգամ իր գնահատմամ Հայաստանը նախկինում ֆորպոստ է եղել, հիմա վերածվել ադրբեջանական ենթապետության։ Ի՞նչ ինքնիշխանության մասին այս իրավիճակում կարող է խոսք գնալ»,- կարծում է նա։
Քաղաքագետը չհամաձայնեց նաև իշխանական գործիչների այն հավաստիացումներին, որ Տավուշի 4 գյուղերը ստանալուց հետո հնարավոր կլինի խաղաղություն հաստատել և Ադրբեջանն այլևս նոր պահանջներ չի ներկայացնի։

Սուրենյանցը հավելեց, որ 3 տարի շարունակ մենք բոլորս այս նույն հեքիաթը լսել ենք։ «Որքան իրենք խոսել խաղաղության դարաշրջանի մասին, այնքան Հայաստանն ավելի խոցելի իրավիճակի մեջ են դրել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur