Ներքին 2 տարի առաջ - 20:49 01-05-2024

Ֆրանսիայի ԱԺ-ում խոսել են Հայաստանում ստեղծված իրավիճակից

Ֆրանսիայի ԱԺ-ում «Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագիրը կրող համաժողով է անցկացվել։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բանախոսի կարգավիճակով մասնակցեց Ֆրանսիայի ազգային ժողովում «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագիր կրող համաժողովին։

Միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային կրթության հարցերով նախկին նախարար, «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի նախագահ Ժան-Միշել Բլանքերը, Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Սարահ Թանզիլին, Ֆրանսիա-Իսրայել բարեկամության խմբի նախագահ Մաթյո Լըֆեվրը, Իսրայելում Ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Դանոնը, գրող և աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը, գրող, տարածաշրջանի հարցերով փորձագետ Պատրիս Ֆրանչեսկին և լրագրող, Հետախուզական հետազոտություն ֆրանսիական կենտրոնի փորձագետ Տիգրան Եգավյանը։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Բլանքերին Ֆրանսիայի Ազգային ժողովում Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ժողովրդավարությանը նվիրված համաժողովի կազմակերպման համար։ Խոսելով Հայաստանի շուրջ տեղ գտած աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից՝ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ աջակցելով ժողովրդավար Հայաստանին ընդդեմ ավտոկրատական երկրների դաշինքների՝ Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև՝ իր շահերը։ Այս համատեքստում, դեսպան Տոլմաջյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության առաջմղման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը։

Համաժողովին ներկա էին Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, լրագրողներ, ուսանողներ, գիտական և փորձագիտական շրջանակների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան