Ներքին 2 տարի առաջ - 12:20 01-05-2024

Երևանի թիվ 39 մանկապարտեզի տանիքից կաթում է, զուգարանում ջուր չկա, լուսամուտները կոտրված են. ահազնագ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Աջափնյակի թիվ 39 մանկապարտեզի սաների ծնողներն ահազանգում են՝ մանկապարտեզում հակասանիտարական վիճակ է։

«Արդեն մի քանի տարի է՝ լսում ենք, որ մանկապարտեզը վերանորոգելու են, ասում էին՝ մարտից փակելու են, սակայն ո՛չ փակում են, ո՛չ էլ տարրական պայմաններ ստեղծում երեխաների համար»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասացին մանկապարտեզի սաների ծնողները։

Նրանք պատմեցին, որ 2020 թվականի կովիդի ժամանակ ծնողների մուտքը մանկապարտեզի շենք արգելված է եղել։ Որոշներն անգամ տեղյակ չեն եղել, թե իրենց երեխաներն ինչ պայմաններում են օրն անցկացնում այնտեղ։ Սակայն, երբ արդեն իրենց թույլ են տվել ներս մտնել, տեսել են, որ մանկապարտեզում վիճակն անտանելի է։

«Տանիքից անձրևաջրերը կաթում են, հատակին շատ հին գորգեր են, որոշ սենյակներում այդ էլ չկա։ Երեխաները խաղում են կոտրված, փշրված պարկետների վրա։ Զուգարաններում ջուր չկա, զուգարանակոնքերի տակից ջուրը կաթում է։ Լուսամուտներն էլ փոխված չեն, կոտրված են, մենք՝ ծնողներով, ցելոֆաններ ենք գնում, որ ձմռանը լուսամուտների վրա փակցնենք, երեխաները չմրսեն»։

Ծնողների խոսքով՝ քաղաքապետարանից իրինց ասել են, որ մարտ ամսից մանկապատեզը փակվելու է, և սկսվելու են վերանորոգման աշխատանքները։ Բայց մարտ ամսին այն չի փակվել։ Ավելին՝ ունեն տեղեկություն, որ այս տարի վերանորոգում չի լինելու։

«Մեր մանկապարտեզը շատ վատ վիճակում է։ Երեխաներն անգամ խաղահրապարակ չունեն, զբոսանքի ժամին դրսում քարերով են խաղում։ Ուզում ենք մեր բողոքը տեղ հասցնել։ Հույս ունենք՝ պատկան մարմինները կմտածեն երեխաների անվտանգության ու բարօրության մասին, կվերանորոգեն մանկապարտեզն ու կստեղծեն մարդկային պայմաններ»,- եզրափակեցին ծնողները։

Անի Ներկարարյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը