Արտաքին 2 տարի առաջ - 21:50 29-04-2024

ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Գազայի խնդրի կարգավորման շուրջ նոր առաջարկներով նախատեսվում է 40 օրյա հրադադարի հաստատում։ Դրա մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Էր Ռիադում անցկացված Համաշխարհային տնտեսական հանձնաժողովի ֆորումում: Փոխանցում է News.am-ը։

«Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին ներկայացված առաջարկները ներառում են 40-օրյա հրադադար, ինչպես նաև՝ իսրայելական բանտերից հազարավոր պաղեստինցի բանտարկյալների ազատում՝ Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց: Հուսով եմ՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի այս առաջարկները»,- ըստ The Guardian-ի՝ ընդգծել է Քեմերոնը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Գազայում հակամարտությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր նրանք, ովքեր պատանդ են վերցվել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ