Արտաքին 2 տարի առաջ - 19:25 29-04-2024

Հաագայի դատարանը կարող է ձերբակալության օրդեր տալ Իսրայելի առաջնորդներին Գազայում պատերազմի պատճառով

Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ICC) կարող է ձերբակալության օրդեր արձակել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների համար Գազայի հատվածում հակամարտության հետ կապված մեղադրանքներով։ Այս մասին գրում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով հինգ իրազեկ աղբյուրներ:

Նրանց կարծիքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նրանց թվում է, ում նկատմամբ կարող է ձերբակալության օրդեր տրվել։

Հաագայի դատարանը, ինչպես նշում է թերթը, կարող է իսրայելցի պաշտոնյաներին մեղադրել Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը խոչընդոտելու և 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակմանը չափազանց կոշտ արձագանքելու մեջ։

NYT-ի զրուցակիցները կարծում են, որ ՄՔԴ-ն դիտարկում է նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդեր տրամադրելու հարցը։ Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ում և ինչում կարող է մեղադրանք առաջադրվել, պարզաբանում է հրապարակումը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ