Արտաքին 2 տարի առաջ - 13:05 28-04-2024

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին

Tert.am-ի փոխանցմամբ՝ ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որն ակտիվորեն զբաղվում է նաև արդարադատությանն առնչվող, մասնավորապես՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցերով, այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է փոխնախագահ Կամալա Հարիսին՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու նախագահ Ջո Բայդենի կողմից 11 կալանավորի ներում շնորհելը, գրում է CNN-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև նրանք, ովքեր ներում են ստացել:

Նրանցից մեկը շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին, որը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք մի քանի անգամ այցելել է Սպիտակ տուն՝ քրեական արդարադատության բարեփոխմանն առնչվող հարցերի քննարկման համար։

«Ես այստեղ եմ պարզապես օգնելու համար, այնքան ոգևորված եմ, որ այստեղ եմ՝ լսելու ձեր պատմությունները»,- ասել է Քարդաշյանը:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ