Սպորտ 2 տարի առաջ - 22:56 26-04-2024

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում 4-րդն է

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամ Արթուր Ավետիսյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.800 միավոր, գրավեց 4-րդ տեղը:

Այս վարժությունում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ Հունաստանից Էլեֆտերիս Պետրունիասը:

Ապրիլի 27-ին Եվրոպայի առաջնության իր երրորդ ոսկու համար կպայքարի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Դավթյանը:

Հաջորդիվ կկայանան նաև երիտասարդների առանձին գործիքների եզրափակիչները, որտեղ նժույգ-թափերի եզրափակիչում հանդես կգան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Բազմամարտի եզրափակիչ է դուրս եկել Ռոբերտ Գյուլումյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով