Ներքին 2 տարի առաջ - 22:07 26-04-2024

Փաշինյանը մունաթով է խոսել համայնքային ղեկավարների հետ, ապա ասել, որ ինքը հրամայում է նրանց հանձնել գյուղերը

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ Մհեր Գրիգորյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Տավուշի հանձնվող 4 գյուղերի գյուղապետերի հետ, որի ընթացքում նախ՝ սկսել է մունաթով խոսել համայնքային ղեկավարների հետ, ապա ասել, որ ինքը հրամայում է նրանց հանձնել գյուղերը:

Ստանալով իր՝ քաղաքական հիստերիկի քիմքին ոչ հաճելի պատասխան, թե «բա ոնց տանք, թուրքը գա մեր գյուղերը վերցնի, բա մենք ինչ ենք ստանալու դրա դիմաց, վաղը ուրիշ հող էլ է ուզելու, դա է՞լ ենք տալու...»՝ ստացել են իրենց համար շատ անսպասելի պատասխան, որ «այո, ինչ ուզեն տալու եմ, գյուղերն էլ, անկլավն էլ, մնացած ինչ էլ ուզի(Ալիևը) տալու եմ»... ու գյուղապետերի պատասխանին, թե բա դու ինչու չես ուզում իրենցից որևէ բան, ստացել են պատասխան, թե բա «ես ոնց ուզեմ իրենցից որևէ բան...»:

Էս ա:

Ինքը ամեն բան հանձնելու է, դուք էլ մի հավատացեք մեզ, որ 2019-ից ասում ենք ինչ է լինելու ու ամեն հեթական անգամ շատ «անակնկալ» ձևով)) այդ ամենը հաստատվում է ու վերջին պահին սկսվում է ինչ-որ պայքար՝ հաճախ նաև պոստ ֆակտում:

Դե հիմա ասում եմ Տիգրանաշենի մասով վաղուց կա պայմանավորվածություն, մի տարօրինակ բան ասեմ, անգամ մինչ պատերազմն է դա եղել լիֆտային հանդիպումը վկա»:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր